Պուտինն ու Ալիևը Մոսկվայում կքննարկեն ԼՂ գծով պայմանավորվածությունների կատարումը19 հուլիսի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է կարծիքների փոխանակում ակտուալ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հիմնական ուշադրությունը կդարձվի Լեռնային Ղարաբաղի վեաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման և տնտեսական ու էներգետիկ կապերի զարգացման հարցերի լուծմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ խոսքն աշխատանքային այցի մասին է։ «Այո, այդպիսի այց պատրաստվում է։ Խոսքը դիրքորոշումների ճշգրտման մասին է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում որևէ փսատաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |