Արտադրված է ՀՀ-ում. Metal World–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում![]() 19 հուլիսի 2021 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Metal World–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։ Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ Metal World ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։ Metal World–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։ Արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը։ «Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշել է Metal World-ի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանը։
Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |