Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին![]() 19 հուլիսի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի, դրանից հետո երկրորդ երկուշաբթին կգումարվի ԱԺ առաջին նիստը»,- ասել է Սմբատյանը: Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |