Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է «փոխհատուցում» դառնալ հայերի համար18 մարտի 2009 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկումն ԱՄՆ 111 Կոնգրեսի օրակարգում դարձել է «ավանդույթ»: Նման բանաձեւեր ամերիկյան Կոնգրեսում ներկայացվել են 1975 թվականից եւ միայն 1996 թվականին այդ փաստաթուղթը լուրջ խոչընդոտ է դարձել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից առաջ ԱՄՆ Կոնգրեսում այդ բանաձեւի ներկայացումը Վաշինգտոնի ձեռքին որոշակի հաղթաթուղթ է Անկարայի դեմ: Այժմ ԱՄՆ-ը ձեռքի տակ ունի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները»,- նշել է հայ թուրքագետը:Արտակ Շաքարյանը նշել է, որ բանաձեւը կստանա կոնգրեսականների լուրջ աջակցությունը, եւ հնարավոր է, որ նույնիսկ ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: «Այդ բանաձեւի ընդունումը կարող է «փոխհատուցում»դառնալ Հայաստանի եւ ԱՄՆ հայկական համայնքի համար: Վաշինգտոնն անպայման որեւէ քաղաքական ժեստ կանի իր կողմից, սակայն հազիվ թե Բարաք Օբաման կատարի իր խոստումն ու ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է հայ թուրքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |