Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ մրցակցին![]() 23 հուլիսի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացքող շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի առաջին տուրում հաղթել է խորվաթ Անտե Բրկիչին։ Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով։ Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 23-ին, Մարտիրոսյանը կխաղա սև խաղաքարերով: Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 6-րդ շախմատիստ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ դուրս թողնելով նրան աշխարհի գավաթի խաղարկությունից։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից բացի, մրցաշարի երկու լավագույն խաղացողները կմասնակցեն 2022թ․ հավակնորդների մրցաշարին, ինչպես նաև կարժանանան դրամական պարգևի՝ 110,000 դոլար և 80,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողի համար։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |