Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններով մարդկանց

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններով մարդկանց

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն առաջին անգամ հասցեական հումանիտար օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններով մարդկանց։

Հումանիտար ակցիան իրականացվել է Ստեփանակերտում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Առաջին այցի շրջանակում ռուս խաղաղապահները մոտ 400 կգ մթերային փաթեթներ են փոխանցել ԼՂ Խուլերի միությանը։

Միության նախագահ Բելլա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Մինչև հուլիսի ավարտը նախատեսվում է հասցեական օգնության ևս 2 ակցիա՝ մոտ 1200 տ մթերային փաթեթներ կհանձնվեն լսողության տարբեր աստիճանի խախտումներով հարազատներ ունեցող մոտ 100 ընտանիքի։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմից հետո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---