ՀՀ-ում կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 250 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,632-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4584 դեպք կա, այլ պատճառով՝ 1115։

Ապաքինվել է ևս 162 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,958 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3975 -ի։

Հուլիսի 23-ին կատարվել է 6527 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,299,599 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---