Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով հաղթել է իրանցի շախմատիստին![]() 26 հուլիսի 2021 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը ևս մեկ հաղթանակ է տարել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Սոչիում: 1/8 եզրափակչի առաջին պարտիայում նա սև խաղաքարերով հաղթել է Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբային: Իրանցի շախմատիսիտի հետ երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 26-ին, որտեղ Մարտիրոսյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով։ Մինչ այդ Մարտիրոսյանը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին և մրցապայքարից դուրս թողել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին։ Հայկ Մարտիրոսյանը ժամանակին նվաճել է մինչև 16 տարեկանների շրջանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա վարկանիշը 2632 է, նա ՀՀ հավաքականի 7-րդ համարն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |