Մառախուղի պայմաններում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողի և վարորդի որոնումները շարունակվում են

Մառախուղի պայմաններում կորած ՀՀ ԶՈւ զինծառայողի և վարորդի որոնումները շարունակվում են

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Դեռ նորություն չկա: Աշխատանքները, այդ թվում նաև ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են»,- հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---