Բաքուն Երևանին կոչ է անում «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ»

Բաքուն Երևանին կոչ է անում «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ-ին մեղադրելով «Քելբաջարի շրջանի ուղղությամբ սադրանքների մեջ», հորդորում է «քաղաքակիրթ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ», գրում է Interfax.az-ը։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---