Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել![]() 28 հուլիսի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։ Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, գրում է Sputnik Ադրբեջանը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին և կարևորել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, ըստ նրա` նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի։ «Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի տված խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,-ասել է նա։ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |