Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը![]() 28 հուլիսի 2021 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, Հանրայինի եթերում հայտարարել է իմքայլական Ռուբեն Ռուբինյանը: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանաբար արձագանքի ստեղծված իրադրությանը, քանի որ դա կազմակերպության պարտականությունն է: Հարցին՝ արդյոք ՀՀ-ն պետք է կրկին դիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով հուլիսի 28-ի սահմանային զարգացումները, Ռուբինյանն ասել է, որ «գործընթացը շարունակվում է»: Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |