ՄԱԿ-ը մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ![]() 29 հուլիսի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք աճող մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը։ Թեև ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը, և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով», - ասել է Հակը: Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |