Փաշինյան․ Իրադրությունը սահմանին չի կայունանում29 հուլիսի 2021 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտարարել է, որ, ի հեճուկս ՀՀ կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին չի կայունանում։ Նա նշել է, որ Բաքուն շարունակում է ագրեսիվ պահվածքը, թե հռետորաբանության, թե գործողությունների առումով՝ անպատասխան թողնելով կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։ Փաշինյանը հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Ադրբեջանը չի արձագանքել այդ կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանություն, այդ թվում նաև նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |