Փաշինյան․ Տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն՝ Բաքուն փորձում է վարկաբեկել նաև այս թեման

Փաշինյան․ Տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն՝ Բաքուն փորձում է վարկաբեկել նաև այս թեման

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով լարվածության աճին հայ-ադրբեջանական սահմանին, գործադիրի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, այդ թվում՝ կոմունիկացիների բացման թեման։

Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսակետեր, ինչպես դա արվում է ԱՊՀ-ում այլ դեպքերում», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Բաքուն շարունակ ինչ-որ միջանցքի թեմա է արծարածում, որի մասին որևէ հիշատակում չկա եռակողմ հայտարարություններում։ Նա հավելել է, որ Ադրբեջանը մատնանշում է կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ, որի մասին ևս հիշատակում չկա հայտարարություններում։

«Բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց», - ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որը ՀՀ-ն, իբր, պարտավոր է բացել։

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն իր հերթին կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին և կարևորել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, ըստ նրա` նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի։ «Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի տված խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---