Փաշինյանը՝ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման մասին. Իմաստ ունի դիտարկել![]() 29 հուլիսի 2021 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների սահմանզատման և սահմանագծման գործընթացին, ինչը կապ չունի իրականության հետ։ «Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը թույլ կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի»,-ասել է նա։ Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս մայիսի 27-ի ԱԽ նիստում ներկայացրել է հայկական կողմի պատկերացումներն այդ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ։ Նա նշել է, որ առաջին հերթին երկու կողմերը պետք է հայելային հետ քաշեն իրենց ուժերը, հետո դիտարկվի ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Նա հավելել է, որ այդ հարցը պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |