Բաքվում հայ ևս 13 գերու են ազատազրկել 6 տարով![]() 29 հուլիսի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ազատազրկման են դատապարտել հայ գերիների ևս մեկ խմբի։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ 13 մեղադրյալից յուրքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Դատախազը մեղադրյալների համար 7 տարվա ազատազրկում էր պահանջել, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Դատապարտվածների թվում են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։ Նշվում է, որ պատիժը կրելուց հետո նրանք բոլորը կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։ Ավելի վաղ Բաքվում ազատազրկման էին դատապրատել հայ գերիների ևս երկու խմբի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |