Ավանեսյան․ 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման![]() 29 հուլիսի 2021 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհվածների 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա`նույնականացման։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում։ «Ցավոք սրտի, ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չի հաջողվում նույնականացնել։ Հոլանդացի գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացի մեջ են»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։ Ավանեսյանը հայտնել է՝ չի կարծում, որ դրանց պատասխաններն արագ կլինեն։ «Նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի։ Հենց մենք ունենանք դրանց պատաախսանները՝ անպայման կհանրայնացնենք»,-հավելել է նա։ Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման աշխատանքները երկարում են, քանի որ կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում և նույնիսկ այդ դեպքում ոչ միշտ հնարավոր եղել նույնականացնել աճյունները»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |