Ցեղասպանություններ ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիան Բարակ Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը18 մարտի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ցեղասպանություններ ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիան Բարակ Օբամային նամակ հղեց, որում ամերիկյան նախագահին կոչ արեց Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ջարդերը ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում Ցեղասպանություն ճանաչել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA):«Եթե Դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, ապա կապացուցեք, որ Դուք այն առաջնորդն եք, որը պետք է ազնվությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վճռականորեն քննադատի ցեղասպանությունները աշխարհում»,- ասվում է IAGS-ի նամակում: Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մասին` IAGS-ի գիտնականները ընդգծում են, որ հենց թուրք ժողովրդի շահերից է բխում իր վրա վերցնել Օսմանյան կառավարության պատասխանատվությունը եւ ճանաչել սեփական անցյալը այնպես, ինչպես դա արեց Գերմանիան Հոլոքոստի դեպքում: «Ավելի քան մեկ տասնամյակ թուրք գիտնականները, գրողները վտանգում են սեփական կյանքը` խոսելով Հայոց ցեղասպանության ճշմարտության մասին: Նրանք հասկացել են, որ սեփական երկրի անցյալի ճանաչումը, անկախ այն բանից, թե որքան մութ է այն, ժողովրդավարության հաստատման անբաժան մասն է կազմում»,- նշվում է IAGS-ի ներկայացուցիչների նամակում: AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր հերթին նշել է, որ Բարակ Օբամայի առաջիկա այցը Թուրքիա ունիկալ հնարավորություն է ընձեռում Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար: «Մենք ողջունում ենք IAGS-ին` նրա նախաձեռնության եւ պատմական արդարության վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար` որպես ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի մեթոդ»,- հայտնել է Բրայան Արդունին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |