ՀՀ-ում կորոնավիրուսի 264 նոր դեպք է գրանցվել և 6 մահ![]() 30 հուլիսի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,867-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4608 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։ Ապաքինվել է ևս 199 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,701 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4437-ի։ Հուլիսի 29-ին կատարվել է 5900 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,334,007 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |