ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ սահմանազատման շուտափույթ մեկնարկով![]() 30 հուլիսի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերի կապակցությամբ և հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել սահմանին իրավիճակի կարգավորմանը՝ սրացման նվազման և սահմանազատման շուտափույթ մեկնարկով։ «Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ապաքինում՝ տուժածներին և վիրավորներին։ Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա վատթարացմամբ հղի ցանկացած գործողությունից և ծագող բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի մեկնաբանության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար՝ սրացման նվազման և սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի շուտափույթ մեկնարկի միջոցով։ «Մենք մտադիր ենք ակտիվ աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։ Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |