Ալիևին քննադատող ադրբեջանցի բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում

Ալիևին քննադատող ադրբեջանցի բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիում ՝ կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ։ Այդ մասին հայտնել է վրացական Imedi հեռուստաալիքը։

Բակիխանովը հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցվող քննադատությամբ։

Վրաստանում Բակիխանովն ապաստան էր խնդրել, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է այդ փաստը որպես ինքնասպանության հասցնելու դեպք:

Հյուրանոցի փաստաբան Կախա Ծերեթելիի խոսքով, գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են։ Հյուրանոցը նաև տեսանյութեր է տրամադրել հետաքննությանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---