Չալյանն ու Ալեքսանյանը Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակչում են![]() 2 օգոստոսի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել Տոկիոյի Օլիմպիադայի կիսաեզրափակիչ։ 77 քաշային Կարապետ Չալյանը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, ռուս Ալեքսանդր Չեխիրկինին, տեղեկացնում է Armsport.am-ը։ Եզրափակչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ։ 1/8 եզրափակիչում Չալյանը 5:0 հաշվով հաղթել էր Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հանդեպ, տեղեկացանում է Armsport.am-ը։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |