Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է 2 օգոստոսի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը պաշտոնապես հայտարարվում է փակված։ Վերջնարդյունքում հավաքվել է $117,582՝ անհրաժեշտ $111,112-ից։ Նվիրաբերություն է կատարել 2880 անձ, տեղեկացնում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը։ Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Startup Armenia հիմնադրամը։ Նշվում է, որ դրամահավաքի ամբողջ ընթացքը հասարակական համագործակցության հերթական ստացված օրինակներից էր։ Հրապարակված լուսանկարներում ներկայացվել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող համալիրի տեսքը, որը «բոլորի գործուն ջանքերով իրականություն կդառնա կարճ ժամանակ անց»։ Նշվում է, որ աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացվի։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մեր գործընկերներին կատարած մեծ աշխատանքի և անգնահատելի օժանդակության համար՝ Startup Armenia Foundation-ին և Union of Advanced Technology Enterprises-UATE-ին։ Վստահաբար կարևոր ոլորտային միջոցառումներ ենք համատեղ հյուրընկալելու Լեռնապատում»,- ասվում է հիմնադրամի հայտարարությունում։ Կարեն Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |