Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ-ին՝ Ժիրինովսկու խոսքերի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ-ին՝ Ժիրինովսկու խոսքերի պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։

Օգոստոսի 1-ին ռուս դիվանագետը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։

Ժիրինովսկին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։

«Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---