Թուրքիայի ԱԳՆ. Երեւանն ու Անկարան քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը18 մարտի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: Նա ասել է, որ Երեւանն ու Անկարան բանակցությունների ժամանակ քննարկում են 1915 թվականի իրադարձությունները: «Երրորդ կողմի ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ կարող են վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ խորհրդարանականներն ու խորհրդարանները իրազեկ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ կգործեն ամենայն պատասխանատվությամբ»,-հայտարարել է Ալի Բաբաջանը, գրում է International Herald Tribune-ը: ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունը եւ Մարկ Քըրքը: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու կառավարությանը ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ գործած վայրագությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք խլեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |