ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը 2 օգոստոսի 2021 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Մասնավորապես, հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․ 3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ 4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամին այս հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ «Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։ Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարագի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,-ասվում է գրառման մեջ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքը և ուղարկել այն ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |