Բաչկովն Օլիմպիադայի կիսաեզրափակչում է![]() 3 օգոստոսի 2021 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։ 63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովն առավելության է հասել ուզբեկ մարզիկի հանդեպ 5։0 հաշվով։ Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ: Մեկնարկային գոտեմարտերում Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |