Փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳՆ ղեկավարի 3 օգոստոսի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և, վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի առաջարկությամբ, փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳ նախարարի։ Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանն՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանն՝ էկոնոմիկայի նախարար։ Արդարադատության նախարար է նշանակել Կարեն Անդրեասյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։ Կարեն Անդրեասյանը 2011-16 թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Տիգրան Խաչատրյանը 2019-ի հունիսից էկոնոմիկայի նախարարն էր մինչև 2020-ի նոյեմբերի 26-ը, երբ ազատվեց պաշտոնից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |