Չեխիայի կառավարությունը ետ է կանչել խորհրդարանից ՀՀՊ-ի վերաբերյալ պայմանագրերը19 մարտի 2009 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի կառավարությունը ետ է կանչել խորհրդարանից ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրերը, որոնց համաձայն չեխական տարածքում պետք է տեղակայվեն ամերիկյան հակահրթիռային համակարգի տարրեր:Չեխիայի շատ քաղաքացիներ, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցություններ բողոքում են ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման դեմ, ուստի հնարավոր է, որ պայմանագրերը չվավերացվեն: Պայմանագրերն արդեն իսկ վավերացվել են խորհրդարանի վերին պալատում, քվեարկությունը ստորին պալատում պետք է տեղի ունենար մարտի 18-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Չեխիայի տարածքում ամերիկյան ռադարի տեղակայման մասին համաձայնությունը ձեռք բերվեց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի օրոք: Այժմյան նախագահ Բարաք Օբաման դեռեւս չի որոշել շարունակելու է արդյոք ՀՀՊ-ի ծրագիրը: Ըստ Օբամայի, ինքը համոզված չէ, կարող է Ամերիկան թույլ տալ իրեն միջոցներ ծախսել դրա վրա եւ ընդհանրապես կաշխատի արդյոք այդ համակարգը: Վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել ՀՀՊ-ի ծրագրից, եթե Ռուսաստանը օգնի համոզել Իրանին չստեղծել միջուկային զենք: Մինչդեռ, ԱՄՆ-ն մտադիր է շարունակել բանակցությունները Չեխիայի ու Լեհաստանի կառավարությունների հետ ՀՀՊ-ի տեղակայման շուրջ: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդի, «Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագիրը ներկայումս վերանայվում է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |