Մակրոն․ Պատրաստ ենք 200,000 դեղաչափ պատվաստանյութ ուղարկել Երևան![]() 4 օգոստոսի 2021 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Ֆրանսիան միշտ հայերի կողքին է։ Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան։ «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-ասվում է Մակրոնի գրառման մեջ։ Ավելի վաղ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ֆրանսիայի նախագահը վերահաստասել էր իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |