Աֆեյանը Moderna-ի հաշվին 1 օրում հարստացել է $445 մլն-ով![]() 4 օգոստոսի 2021 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությամբ հայտնի, Moderna ընկերության բաժնետոմսերն աճել են 11.5%-ով, հասնելով մեկ բաժնետոմսի համար 386.5 դոլարի։ Ըստ Forbes-ի տվյալների, Աֆեյանը մեկ օրում հարստացել է $445 մլն-ով։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 4․6 մլրդ դոլար (տվյալները մոտավոր են)։ Moderna ընկերության կապիտալիզացիան արդեն գերազանցում է 155 մլրդ դոլարը։ Բաժնետոմսերն աճել են Եվրամիության հետ նոր պայմանագրի մասին նորությունից հետո, որի համաձայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խմբաքանակները կառաքվեն ավելի բարձր գնով։ Աֆեյանը ևս մոտ 10 ընկերություն ունի ԱՄՆ-ում, որոնց աշխատակիցների քանակը գերազանցում է 400-ը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |