ԵՊՀ ռեկտորի ԺՊ է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը![]() 5 օգոստոսի 2021 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Հովհաննիսյանը 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ «ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ն աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է»,-ասվում է գրառման մեջ։ Հովհաննիսյանին ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ 2019-ի մայիսից ԵՊՀ-ն ռեկտոր չունի, պարտականությունները կատարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որը հրաժարական է տվել 2021-ի ապրիլին։ 2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային գործակցության գծով պրոռեկտոր էր 2008-ից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |