Ըմբիշ Թևանյանը պարտվել է 1-ին գոտեմարտում, բայց բրոնզ նվաճելու շանս ունի![]() 6 օգոստոսի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվել է Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի իր առաջին գոտեմարտում։ Նա 0։6 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովին։ Չնայած անհաջող մեկնարկին՝ նա դեռ կարող է բրոնզե մեդալ նվաճել, եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ։ Այդ դեպքում Թևանյանը սփոփիչ գոտեմարտում բրոնզի համար պայքարելու հնարավորություն կստանա: Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ։ Ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզ են նվաճել: Photo. Reuters ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |