Ավանեսյան․ Հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը 58,108 անձ է պատվաստվել, 2096-ը՝ օտարերկրացի 6 օգոստոսի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկացրել է, որ իրականացվել է 190,036 պատվաստում, որից միայն օգոստոսի 5-ին՝ 6188։ Նա նշել է նաև, որ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը 58,108 անձ է պատվաստվել, որոնցից 2096-ը օտարերկրացի։ Նախարարը հավելել է, որ պատվաստվածների մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեղաբնակներն են։ Ավանեսյանը հայտնել է նաև, թե ինչպես է օգտագործվելու կորոնավիրուսի դեմ պայքարի և առողջապահական համակարգի բարելավման նպատակով Եվրասիական զարգացման բանկի ՀՀ-ին տրամադրվելիք $3 մլն դրամաշնորհը։ Նա նշել է, որ ամբողջապես կվերակառուցվեն և կվերազինվեն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի և Արարատի մասնաճյուղերը։ Այդ գումարով նաև նոր ինֆեկցիոն մասնաշենք կկառուցվի Վանաձորի ԲԿ-ում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ AstraZeneca /Vakszevria պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել Covax Facility նախաձեռնության շրջանակում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |