Էլինա Դանիելյանը կրկին ոչ ոքի է խաղացել Գրան-պրիի նախավերջին փուլում19 մարտի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 10-րդ փուլում ոչ ոքի խաղաց չին շախմատիստուհի Իֆան Հոուի հետ: 10 փուլերից հետո հայ շախմատիստուհին 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Վերջին փուլից առաջ մրացաշարում երեք առաջատար կար` չին Իֆան Հոուն, Չժաո Սյուէն եւ հնդկուհի Համփի Քոներուն: Նրանց հաշվին կա 7,5-ական միավոր: Դանիելյանն այնուամենայնիվ դեռեւս պահպանում է հաղթելու շանսերը Գրան-պրիի առաջին սերիայում, սակայն, միայն այն դեպքում, եթե նա հաղթի չին Չժաո Սյուէին եւ եթե մյուս առաջատարներն անարդյունք հանդիպումներ ունենան: 11-րդ փուլի պարտիաները` Մարի Սեբա (Ֆրանսիա)-Համփի Քոներու (Հնդկաստան) Էլինա Դանիելյան (Հայաստան)-Չժաո Սյուէ (Չինաստան) Շեն Յան (Չինաստան)- Իֆան Հոու (Չինաստան) Մայա Չիբուրդանիձե (Վրաստան)-Ֆիերո Բակերո Մարտա (Էկվադոր) Զեյնաբ Մամեդյարովա (Ադրբեջան)-Յիլդիզ Բեթյուլ Քեմրե (Թուրքիա) Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)-Պիա Կրամլին (Շվեդիա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |