Քերոբյան․ Կարգավորմամբ Yandex Taxi-ն 1 մլրդ դրամով ավելի ԱԱՀ կվճարի 6 օգոստոսի 2021 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Գործադիրում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, անդրադարձ է եղել նաև տաքսի ծառայությունների ոլորտի հարկմանը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ կարգավորման արդյունքում Yandex Taxi ծառայությունը 1 միլիարդ դրամով ավելի ԱԱՀ կվճարի։ Նա նշել է, որ կարգավորման բացակայության պատճառով Yandex Taxi-ն, որպես այլ երկրում գրանցված ընկերություն ավելացված արժեքի հարկ չէր վճարում, իսկ gg-ն վճարում էր: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով: «Նախագծով խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասել է Բադասյանը։ Նա հավելել է, որ կանախատեսում չունի, թե որքանով կավելանան բյուջեի մուտքերը նախագծի իրականացման արդյունքում։ Կարգավորումը գործելու է 2022-ի հունվարի 1-ից և մինչ այդ պետք է այդ ծրագիրը գործադրվի: Քերոբյանը նաև նշել է, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը։ «Մեր գնահատումներով այն դեռևս մեր շուկայի կեսից ավելին է զբաղեցնում»,-ասել է նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տաքսիների սպասարկման որակին, ասել է, որ պայմանավորվել էին ստանդարտների բարձրացումը սկսել օդանավակայններից՝ հետագայում տարածելով ամբողջ երկրում։ Քերոբյանն իր հերթին ասել է, որ խնդիրները կարելի է լուծել տաքսիների որակի ստանդարտները հարթակներին պարտադրելու միջոցով: Նշվել է, որ հարցը դեռևս քննարկվելու է և մեխանիզմների մշակման կարիք կա։ Նախագծով կարգավորվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները։ Օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է ավելացված արժեքի հարկի գծով եկամուտներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |