Էրդողան. Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում19 մարտի 2009 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կժամանի ապրիլի 6-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրք վարչապետը հիշեցրել է, որ ինքը Բարակ Օբամային հրավիրել է մասնակցելու «Քաղաքակրթությունների ալյանս» երկրորդ համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 7-ին Ստամբուլում: Էրդողանի խոսքով, ամերիկյան նախագահի այցը կարեւոր իրադարձություն է: «Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում»,- հայտնել է թուրք վարչապետը: Բարակ Օբամայի Անկարա կատարելիք այցի օրակարգում ամերիկա-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերն են, կիպրոսյան հիմնախնդիրը եւ Թուրքիայի ԵՄ մտնելու հարցը, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |