ՀՀ ՊՆ ղեկավարը Շոյգուի հրավերով մեկնել է Մոսկվա![]() 10 օգոստոսի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։ Նա շեշտել է նաև, որ Զասի այցին ՀՀ-ում սպասում էինք դեռ մայիս ամսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |