ՀՀ-ում կորոնավիրուսի 391 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 391 նոր դեպք կա  և 7 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 391 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233,001-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4664 դեպք կա, այլ պատճառով՝ 1129։

Ապաքինվել է ևս 139 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,729 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5479 է։

Օգոստոսի 10-ին կատարվել է 6425 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,409,091 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---