Մարտի 20-ին տեղի կունենա Արդշինինվեստբանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի բացումը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին տեղի կունենա Արդշինինվեստբանկի վերանորոգված եւ բարեկարգված «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը, նոր մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով եւ պատրաստ է իր հաճախորդներին մատուցել արագ եւ հուսալի բանկային ծառայություններ: «Եղեգնաձոր» մասնաճյուղը սպասարկում է մոտ 3000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես պետական եւ մասնավոր կազմակերպություններ, այնպես էլ շարքային քաղաքացիներ:



Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը. «Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում, եւ թե' մարզերում, հավասար պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: «Եղեգնաձոր» մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատսախան մասնագիտական կրթություն եւ պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին օգտվելու մեր հուսալի եւ որակյալ ծառայություններից: Կարծում եմ` հայաստանյան բանկային համակարգի փոքրաթիվ ներկայացուցիչներ կարող են հպարտանալ նմանատիպ ներկայացուցչական մասնաշենքով»:



«Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Եղեգնաձոր կմեկնեն Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---