ՄԱԿ-ը պահանջել է «Թալիբանից» անհապաղ դադարեցնել հարձակումը![]() 14 օգոստոսի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը պահանջել է «Թալիբանից» անհապաղ դադարեցնել հարձակումն Աֆղանստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Ես կոչ եմ անում «Թալիբանին» անհապաղ դադարեցնել հարձակումը և բարեխղճորեն բանակցել ի շահ Աֆղանստանի և նրա ժողովրդի»,-ասել է Գուտերեշը, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա, «իրավիճակը երկրում դուրս է գալիս վերահսկողությունից»։ Նա հիշեցրել է, որ թալիբների և կառավարական ուժերի միջև մարտերի հետևանքով վերջին ամիսներին մոտ 241,000 մարդ ստիպված է եղել լքել տները։ Գուտերեշը շեշտել է, որ Աֆղանստանի անցումը «Թալիբանի» հսկողության տակ հատկապես սպառնում է կանանց իրավունքներին և անվտանգությանը։ Օգոստոսի 12-ին «Թալիբանը» հայտարարել է երկրի մեծությամբ երկրորդ՝ Քանդահար, քաղաքը գրավելու մասնի։ Բացի այդ թալիբները ևս 10 գավառի կենտրոն համարվող քաղաքներում են հաստատել իրենց վերահսկողությունը։ Իրավիճակն Աֆղանստանում կտրում սրվեց մայիսից, երբ ԱՄՆ-ն սկսեց դուրս բերել զորքերը երկրից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |