ՌԴ դեսպանը Երասխում հանդիպել է հայ և ռուս սահմանապահներն

ՌԴ դեսպանը Երասխում հանդիպել է հայ և ռուս սահմանապահներն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն արձակուրդն ընտանիքի հետ անցկացնում է ՀՀ մարզերում, Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է նաև Երասխում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։

Սահմանային ուղեկալներից մեկում Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել սահմանապահ Ա․Պ․ Կորյակովի հիշատակին, որը զոհվել է 1948 թվականին, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտի ընթացքում։

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---