Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար, Արմեն Գրիգորյանը՝ կրկին ԱԽ քարտուղար![]() 19 օգոստոսի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԳ նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասվում է հրամանագրում։ Վերջին շրջանում ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից և կրկին նշանակվել իր նախկին պաշտոնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվել է ԱԽ քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,-ասվում է որոծման մեջ։ Արմեն Գրիգորյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2021 թ․ հուլիսի 14-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |