Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցն ու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին![]() 20 օգոստոսի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ տրամադրվածություն հայտնելով համատեղ աշխատելու ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ «Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների բավարարման համար: Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել՝ համատեղ աշխատելու ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության, Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել լարվածության վերսկսմամբ ՀՀ և Ադրբեջանի միջև։ Կողմերն անդրադարձել են նաև «Թալիբների» իշխանության գալուց հետո Աֆղանստանում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրին, ներուկրաինական խնդիրներին։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |