Երեւանում կկայանա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը19 մարտի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում մարտի 31-ին` ժ.15:00-ին, տեղի կունենա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը: Կայքի բացման առիթը կայանում է նրանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակում» ծրագրով գլուխգործոց է հռչակվել հայկական դուդուկի երաժշտությունը Կայքը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ «Ի նպաստ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման եւ տարածման ճապոնական հիմնադրամի» ֆինանսավորմամբ:Կայքի շնորհանդեսի առթիվ Հայաստան կժամանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան, փարիզյան գրասենյակների ներկայացուցիչները: Շնորհանդեսը կուղեկցվի համերգային գողտրիկ ծրագրով` մասնակցությամբ Գեւորգ Դաբաղյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աննա Մայիլյանի, Կարինե Հովհաննիսյանի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |