Չինաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին․ Պատրաստ ենք խորացնել գործակցությունը![]() 21 օգոստոսի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին, Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը։ «Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան: Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասվում է ուղերձում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին, հայտարարել է, որ երկիրը կանգնած է չափազանց լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ, որոնք կառավարելու, երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է ԱԳՆ և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |