ԿԳՄՍՆ․ Պատմության դասագրքերը չեն խմբագրվում![]() 25 օգոստոսի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարարն Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները: Նա ասել է, որ պատմության դասագրքերը չեն խմբագրվում։ «Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,– ասել է Անդրեասյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ է համարել նման լուրերը։ Ավելի վաղ Անդրեասյանը, անդրադառնալով ուսումնական պլաններին, հայտարարել էր, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։ Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |