Դատախազը միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը30 օգոստոսի 2021 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել՝ միջնորդելով բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։ Վերաքննիչ դատարանում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Հովակիմյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճվել չի կարող, և քրեական հետապնդումը դադարեցվել նույնպես չի կարող։ ՍԴ որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են քրեական oրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին»,–ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Բաղդասարյանը, այսպիսով, միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու` Երևանի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը, և քրգործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Միաժամանակ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդել է վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, իսկ եթե դատարանը որոշի, որ այն ենթակա է կիրառման, ապա ընտրված գրավի չափը վերանայել և նվազեցնել։ Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարել է, որ քանի որ տուժողի ներկայացուցիչները հարգելի պատճառով բացակայում են նիստից, հետևաբար դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին։ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել 2020-ի հունիսի 18-ին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ 2021-ի ապրիլի 6-ին դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |