Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգը հնչել է Արցախի 108 դպրոցում![]() 1 սեպտեմբերի 2021 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Առաջին զանգը հնչել է Արցախի 108 դպրոցում, ասել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, տեղեկացնում է Արցախպրեսը: «2021-2022 ուսումնական տարվա դասերի մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով, որոնց առաքման պրոցեսն ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ՝ հանրապետության դպրոցներ կհաճախի 19,000 աշակերտ, որից առաջին դասարան կգնա 1907 երեխա: Ստեփանակերտի առաջին, երկրորդ, երրորդ, յոթերորդ և տասներորդ դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվելու է երկհերթ: Յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական խորհուրդն է որոշել հաստատություն հաճախելու ժամը (հիմնականում սկսելու են 8:30-ին կամ 9:00-ին), ընդունել հնգօրյա, թե վեցօրյա ռեժիմով դասապրոցեսը կազմակերպելու որոշումը», - նշել է Համբարձումյանը: Նա հավաստիացրել է, որ պատերազմի հետևանքով տեղահանված աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները լուծված են: «Դպրոցների ազատ ընտրության հնարավորությամբ աշակերտների մի մասը տեղավորվել է Ստեփանակերտի հանրակակրթական, մայրաքաղաքում վերաբացված Շուշիի Խ. Աբովյանի, Դ. Ղազարյանի, Հադրութի Մ. Մանվելյանի անվան հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս մասը՝ շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում», - մանրամասնել է նա: Համբարձումյանը հավելել է նաև, որ, հաշվի առնելով Ստեփանակերտի որոշ դպրոցների ծանրաբեռնվածությունն ու մի շարք այլ հանգամանքներ, դասերի տևողությունը լինելու է 40 րոպե: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |